ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգն ԱՄՆ-ի խնդիր է անվանել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Twitter-ի իր էջում։
«Եվս երեք կենտրոնական բանկեր նվազեցնում են դրույքները։ Մեր խնդիրը Չինաստանի մեջ չէ՝ մենք ուժեղ ենք, քան երբևէ, փողերն ԱՄՆ-ն են ներմուծվում, այնինչ Չինաստանն այլ երկրներից հազարավոր ընկերություններ է կորցնում, իսկ նրանց արժույթը տխուր վիճակում է, մեր խնդիրը Դաշնային պահուստներն են»,-գրել է նա։
Թրամփի կարծիքով՝ ԴՊՀ-ն «չափազանց հպարտ է», որպեսզի հասկանա իր սխալը՝ գործողությունների իրավացիության հետ կապված։
«Նրանք պետք է ավելի ուժգին և արագ նվազեցնենք դրույքը և հենց հիմա դադարեցնեն իրենց անհեթեթ քանակական կոշտացման քաղաքականությունը»,-հավելել է նա։