ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում և Օհայո նահանգի Դեթրոյթ քաղաքում հրաձգություններից հետո խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում լիովին արգելել մարտական հրազենը։ Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաալիքի հետ հրացազրույցի ժամանակ։
«Բանն այն է, որ մարտական հրազենը պետք է ապօրինի հայտարարել։ Եվ վերջակետ։ ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունում չի ասվում այն մասին, որ չի կարելի սահմանափակել զինատեսակները, որոնց մարդիկ կարող են տիրապետել։ Չի կարելի բազուկաներ գնել և կրականետներ ունենալ»,-հավելել է Բայդենը։
Նա դեմ է ԱՄՆ-ի բնակիչներից այդ զինատեսակները առգրավելուն։ Բայդենը «զենքերը փողոցից հեռացնել» նախընտրում է «գնման ազգային ծրագրի» միջոցով։