Ո՞րն է ձեր մասնակցությունն այս հանրահավաքին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, «Ազատ Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Արթուր Թովմասյանը պատասխանեց․«Ինչպես գիտեք, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սույն թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 19-ին, հանրահավաք է անցկացնելու մեզ մոտ՝ Ստեփանակերտում, առաջինն արձագանքեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այստեղ այժմ հավաքվել են մեր կուսակցության անդամներն ամբողջ Արցախից» ։
«Սրանով մենք սատարում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը միշտ էլ պաշտպանել է Հայաստանի ներկա իշխանությունների և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունը»,- հավելեց Արթուր Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։








































