Wednesday, 24 04 2024
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Թրամփը կրճատում է իր համար կարևոր նշանակություն չունեցող երկրների օգնությունը․ որն է լինելու Երևանի քայլը

Միացյալ Նահանգների կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն էր ականապատված տարածքների ականազերծումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Դատի հանձնախումբը և նշել, որ ջանքեր է գործադրում այդպիսի զարգացում թույլ չտալու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը և ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Սոս Ավետիսյանի խոսքով՝ գործադիր մարմինը չէ, որ հաստատում է Հայաստանին և Արցախին տրվող օգնությունը, այլ դա անում է Կոնգրեսը. «Հենց այդտեղ է պետք աշխատանք տանել, որպեսզի կարողանանք ազդել այդ որոշման դրակական կայացման վրա»:

Սուրեն Սարգսյանը պարզաբանելով, թե ինչպես է ընդհանարպես ԱՄՆի կողմից օգնությունն իրականացվում, նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում պետբյուջեի նախագիծը համապատասխան գերատեսչությունների կողմից մշակվում է և ներկայացվում է Օրենսդիր մարմնին, իսկ Օրենսդիրը իրավունք ունի փոփոխություններ անել, հետո նոր ներկայացնել նախագահի վավերացմանը: «Կենկրետ Արցախին տրամադրվող օգնությանը վերաբերող որոշումները միշտ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում, այս ծրագրի բացառիկությունը կայանում էր նրանով, որ այն հումանիտար էր: Այս ակտիվ փուլը սկսվել է հենց այն պահին, երբ որ ֆիքսվել է, որ այդ օգնության մասին տողը հանվել է: Կարծում եմ՝ այս որոշումը կապված չէ հայաստանյան կամ արցախյան ներքաղաքական գործընթացների հետ, սա զուտ ԱՄՆ-ի և ադմինիստրացիայի առաջնահերթությունների հետ է կապված»:

Միջազգայնագետի խոսքով՝ Թրամփը կրճատում է իր համար կարևոր նշանակություն չունեցող երկրների օգնությունը: «Թրամփը հայտարարել էր, թե ՄԱԿ-ում քվեարկություններին ուշադիր հետևելու են և ըստ դրա էլ որոշելու են, թե ինչպես են օգնելու քվեարկող պետություններին: Մենք այդ ժամանակ կողմ քվեարկեցինք մի բանաձևի, որն ԱՄՆ- ի շահերից չէր բխում: Եվ մեզ համար սկզբունքային հարցում ԱՄՆ-ն այսպիսի քայլ է կատարում»,- ընդգծեց Ս. Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում