Համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկները ևս հակված են պահանջելու ոչ միայն կառավարության, այլև նախագահի հրաժարականը:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միայն Տիգրան Սարգսյանին փոխելը երկրում իրավիճակ չի փոխի:
«Ամբողջ այգին աղտոտված է, փչացել է, հիվանդ է, հետևաբար պետք է ամբողջը արմատախիլ արվի, և նոր ծառեր տնկվեն, փողոցը մաքրելով՝ շենքը կանգուն չի մնա:
Ասենք թե Տիգրան Սարգսյանը գնաց, մեկ այլ մարդ եկավ՝ ի՞նչ է փոխվելու Հայաստանում, նույն կառավարումն է , նույն դիրքերն ու բարքերը:
Ես իմ տեսակետն ու կարծիքն եմ արտահայտում. միայն կառավարության հրաժարականը պահանջելով բան դուրս չի գա»:
Հետաքրքվեցինք նաև, թե հրավեր ստանալու դեպքում իրենք էլ կգնա՞ն ԲՀԿ առաջնորդի հետ քննարկումների, այն է՝ կոնսոլիդացիայի, ինչին ի պատասխան Մ․ Եղիազարյանն ասաց․ «Ես գիտեմ, որ ԲՀԿ նախագահը հրավիրում է կուսակցություններին։ ՀԿ-ների և անհատների հանդիպման մասին տեղյակ չեմ, ես հանդիպման հրավեր չեմ ստացել, ամեն դեպքում՝ չի բացառվում, այս պահին ոչինչ ասել չեմ կարող, եթե հրավեր լինի՝ կորոշենք»,- եզրափակեց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































