Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ժամանակ առ ժամանակ համացանցում հրապարակվում են տեսանյութեր և տեղեկատվություն այն մասին, որ այսինչ արգելոցում կամ տարածքում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված ինչ-որ կենդանիներ: Սա կարող ենք դիտարկել որպես ուղերձ, որպես «էստի համեցեք» որսորդներին, որ գան այդ տարածքներում կենդանիներին գտնեն և որսան: Ո՞վ է դա իրականացնում, և ինչպե՞ս կարող ենք կանխել այս պրակտիկան»,- շրջակա միջավայրի նախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:
Նրա խոսքով՝ մեր հանրությունը կարող է ապրել նաև առանց այդ ուրախալի լուրի՝ հաշվի առնելով դրանից բխող ռիսկերը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































