Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ: «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում իր փոքրիկ մեկնաբանությամբ Ղրիմում կայացած անօրինական հանրաքվեին անդրադարձավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա նշեց, որ Ղրիմում ՌԴ-ի անօրինական ակտիվության շուրջ շատ է խոսվել, իրավիճակի շուրջ շատ է խոսվել նաև ռուսաստանցիների հետ, եղել են Օբամա-Պուտին հեռախոսազրույցներ, ՌԴ-ին առաջարկվել են մեծաքանակ թվով խաղաղ ելքեր Ղրիմի ժողովրդի համար:
Նրա կարծիքով՝ Քեթրին Լիչի նկարագրությունը հստակ էր: «Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ»,- ասաց նա:
Լուսանկարը` PAN Photo-ի








































