Զույգը, որը տեղափոխվում էր Կալիֆոռնիայի Բերբանք քաղաքի իր բնակարանից, փրկել է երրորդ հարկից ընկնող 3 տարեկան տղային՝ գետնին դնելով ներքնակը երեխայի անկումը, այսպես ասած, «փափուկ դարձնելու համար»: Այս մասին հաղորդում է Kabc-TV-ն:
Քոնրադ Լայթները և նրա կինը` Ջենիֆերը, ասել են, որ իրենք դուրս տանելիս են եղել իրենց ներքնակը, երբ տեսել են, որ տղան կախված է պատուհանագոգից:
«Մենք 911 կանչեցինք, և Քոնրադը գետնին դրեց ներքնակը երեխայի անկումը փափուկ դարձնելու համար: Նա կանգնել էր այնտեղ` պատրաստ բռնելու տղային»,- ասել է Ջենիֆեր Լայթները:
Հարևանները կապվել են երեխայի ծնողների հետ, ովքեր ոչինչ չգիտեին կատարվածի մասին: Երեխային հիվանդանոց են տարել հետազոտության, սակայն նշվում է, որ ոչ մի լուրջ վնասվածք նա չի ստացել:









































