Երևան-Ապարան ճանապարհը փակած բնակիչները չհամաձայնեցին բացել ճանապարհը և ճանապարհը նորից փակեցին: Ոստիկանապետի, մարզպետի՝ ճանապարհը բացելու հորդորները նպատակին չծառայեցին:
Գյուղացիների զգալի հատված չեն ենթարկվում պահանջներին և վճռական են տրամադրված: Հնարավոր եղավ միայն երկու բեռնատար մեքենայի անցումը:
Ճանապարհը շարունակում է փակ մնալ և կշարունակվի այնքան ժամանակ փակ մնալ, մինչև փոխվարչապետը չներկայանա:
Գյուղացիները նաև խոստումներին չեն հավատում, քանի որ 21 օր է՝ լսում են նույն խոստումները, իսկ այս անգամ չեն ընկրկելու:
Ոստիկաններըփորձում են բացել ճանապարը՝ քաշքշելով բնակիչներին: Նրանց հաջողվեց մարդկանց քաշքշելով բացել ճանապարհը: Հիմա գյուղացիները ոստիկաններից վրդովված են. «Ով է իրավունք տվել նրանց քաշքշել մեզ: Այնպես չանեք փայտերով դուրս գանք: Մի հրեք մեզ, ինչու եք խաղաղ գյուղացուն հայհոյում»: Նրանք ոստիկանապետից պահանջում են համակարգից հեռացնել կանանց և աղջիկների ներկայությամբ հայհոյած ոստիկանին:








































