Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է օգնություն խնդրի Ռուսաստանից կամ ՆԱՏՕ-ից, եթե մարդիկ հրաժարվեն իրենց հայրենիքը պաշտպանելուց: Այս մասին տեղեկացնում է belta-ն:
Նրա խոսքով՝ ինքը դեմ է, որ Բելառուսը դիմի ՆԱՏՕ-ին՝ օգնություն խնդրելու համար:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել Բելառուսին «միջուկային հովանոցի» կամ հիպերձայնային զենքի միջոցով:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մի մասը` այդ պաշտպանությունը ստանալու համար: