Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Միացյալ Նահանգների կողմից երկրի ղեկավարության, ռազմական հրամանատարների և պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ «կոշտ պատժամիջոցներ կիրառելու» վերաբերյալ: Նրա խոսքերով, պատժամիջոցներն ուղղված են ԻԻՀ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև իրանական որոշ ռազմական ղեկավարների նկատմամբ: Դրանց թվում են ԻՀՊԿ-ի երեք զինծառայողներ, այդ թվում՝ ռազմական օդուժի հրամանատարը, որն, ըստ Մնուչիի, պատասխանատու է ԱՄՆ անօդաչուի խոցման համար:
Իրանի նախագահը Սպիտակ տունը «մտավոր հետամնաց է անվանել: