YouTube-ում հայտնվել է սինգապուրցի ռեժիսոր Դենիել Յամի «Նվեր» (Gift) կարճամետրաժ ֆիլմը՝ փոքրիկ հերոսի՝ հոր հանդեպ տածած զգացմունքների մասին:
Նրա հայրն աշխատում էր ավելի շատ, քան մյուսների հայրերը, սակայն նրանք աղքատ էին: «Ինչո՞ւ ենք մենք աղքատ» հարցին մի անգամ հայրը պատասխանեց, որ հարուստ լինելը ոչ թե այն է, թե որքան ունես, այլ՝ թե որքան ես տալիս:
Աշխատած փոքր գումարը հավաքելու հոր իրական մտադրությունները որդին պարզեց այն ժամանակ, երբ արդեն հասուն էր ու աշխատում էր Նյու Յորքում: Ինչպես պարզվեց՝ հայրը գումարն ուղղել էր բարեգործությանը:
Հայրը, որը երբեք որդու համար ներշնչանքի աղբյուր չէր եղել, դարձավ այդպիսին, սակայն արդեն մահից հետո:









































