Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Կասկածներն ամրանում են, Մոսկվայի լկտիությունը շարունակվում է. «ՌԴ դեսպանի տեղաշարժումներին մեծ ուշադրություն դարձնել պետք չէ»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով»,- ասված է ՍԴ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին։

Այս հանդիպումը, թերևս, այնքան ուշագրավ չէր լինի, եթե սրան չնախորդեին դեսպանի մասնակցությամբ հայտնի այլ իրադարձություններ։ Խոսքը, բնականաբար, երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին է, որից հետո դեսպան Կոպիրկինը հրավիրվել էր ՀՀ ԱԳՆ, և նրա հետ զրույց էր եղել Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում։ Պատահական գործիչ չէ նաև Հրայր Թովմասյանը, որի հրաժարականի անհրաժեշտության մասին անթաքույց խոսում են ՀՀ իշխանական վերնախավում, և ով կարող է առանցքային դերակատարություն ունենալ հենց Մարտի 1-ի գործում։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այս հանդիպումների մեջ անմիջական կապ է տեսնում։ «Սահմանադրական դատարանի այսօրվա վիճակը, այսինքն՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լինելու փաստը վերջին ամրոցն է, որի միջոցով Քոչարյանին փորձում են պատասխանատվությունից ազատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ դա չի հաջողվելու, և այդ հարցում մեծ հույս է ներշնչում ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրվելու հանգամանքը. «Ընդհանրապես, դատաիրավական այդ կրկեսին պետք է վերջ դնել… իսկ ընդհանրապես ասեմ՝ Ռուսաստանի վիճակը շատ վատ է, ես հիմա հետևում» եմ այդ «прямая линия» կոչվածին, այն մայմունություններին, որ Պուտինն ամեն տարի անում է։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը փլուզման եզրին է և նրան ոչինչ չի օգնի, դա պարզապես անհնար է։ Ռուսաստանը պարտվում է բոլոր ճակատներում և փլուզման եզրին է կանգնած։ Իսկ Ռուսաստանի դեսպանի տեղաշարժումներին և այդ բոլոր միջոցառումներին ընդհանրապես ուշադրություն պետք չէ դարձնել»։

Մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, նրան ԱԳՆ հրավիրելը որևէ օգուտ չտվեց, Արկադի Վարդանյանը պատասխանեց. «Այդ նեո-բոլշևիկները ինչպես եղել են լկտի, այդպես լկտի էլ մնում են, լկտիությունը շարունակվում է… այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Իրենց դիվանագիտությունը դա է, նրանք այդ ասպարեզում որևէ բարձունքի չեն հասել։ Երբ նրանց ԱԳ նախարարը Կոզերևն էր՝ Ելցինի տարիներին, այդ ժամանակ նորմալ արտաքին քաղաքականություն էին վարում, բայց պուտինյան տարիներին լիովին հասկացվեց, որ նեո-բոլշևիկյան Ռուսաստանը Ռեյգանի նշած «Չարիքի կայսրությունն է», և ինչպես եղել է, այդպես էլ մնում է։ Այսօրվա Ռուսաստանն այդ չարիքի իշխանության վերջին մնացորդն է, որն ինքն իրեն սպանելու է։ Իսկ մենք պետք է շարժվենք առաջ, և ես որևէ կասկած չունեմ, որ մենք մոտ ապագայում կդառնանք քաղաքակիրթ աշխարհի անբաժան մասը»։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն արդեն գրեթե բացահայտ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Եթե նախկինում դա արվում էր Կրեմլին մոտ տարբեր փորձագետների միջոցով, ապա այժմ դեսպանն է հանդիպում Քոչարյանին, հետո նաև այն մարդկանց հետ, որոնցից էլ կախված է լինելու Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագիրը։

Մեր զրուցակիցը շարունակեց. «Իհարկե, դիվանագիտական պրակտիկայի մեջ ընդունված է հանդիպել տվյալ երկրի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՍԴ նախագահի հետ, բայց վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանի դեսպանի ակտիվացումը կասկածի տեղիք է տալիս, որ նրա իրական նպատակը Ռոբերտ Քոչարյանն է և ոչ ուրիշ հարց, որը նշվում է իրենց կողմից»։

Ինչ վերաբերում է նրա ԱԳՆ կանչվելուն և, փաստորեն, դրա անարդյունավետությանը, փորձագետը նշեց. «Սա մի քիչ դժվար է ապացուցել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի մասով է եղել խոսակցությունը։ Դեսպանների կողմից տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումը նորմալ բնույթ է կրում և ընդունված է, այնպես որ շատ դժվար կլինի սա ապացուցել։ Բայց հասարակությունն ունի խորամիտ կասկածներ, որ դեսպանի նպատակն իրականում այլ է, քան սովորական հանդիպումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում