Սլովակիայում շաբաթ օրը տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Իվան Գաշպարովիչին կփոխարինի 14 թեկնածուներից մեկը: Այս մասին գրում է MIGNews-ը:
Քվերակության մեջ ֆավորիտ է հանդիսանում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուն` 49-ամյա վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Նրա գլխավոր հակառակորդը 51-ամյա անկուսակցական ձեռնարկատեր Անդրեյ Կիսկան է: Նրան պատրաստ են աջակցելու քաղաքացիների 25 տոկոսը:
Հայտնի թեկնածուներից են 1989-ին մետաքսե հեղափոխության առաջնորդ Միլան Կնյաժկոն, երկրի նախկին վարչապետ, փաստաբան Յան Չարնոգուրսկին և այլք:
Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա մարտի 29-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:









































