Ռուսաստանի ՌՏՈՒ-ն Թուրքիայի խնդրանքով հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկիչների դիրքերին։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ թուրքական կողմը ներկայացրել է կոորդինատները, որոնց ուղղությաամբ ռուսական ինքնաթիռները ռումբներով 4 հարված են հասցրել։
«Ոչնչացվել են գրոհայինների խոշոր կուտակումներ դաշտային հրետանու դիրքում, որտեղից հրակոծվել է թուրքական դիտակետը»,-ասել է նա։