18-ամսական շունը համացանցային աստղ է դարձել այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ տեսանյութը սկսել է տարածվել վիրտուալ դաշտում: Երբ նրա տերերը 5 րոպե անցկացրել են խանութներում, շունը կորցրել է համբերությունն ու թաթը դրել ազդանշանի կոճակի վրա:
Նկարահանումը կատարվել է Շոտլանդիայի Դանդի քաղաքի փողոցներում՝ հայտնում է Boredpanda.com-ը:
Զույգը վերադարձել է 15 րոպե անց՝ մեքենայի մոտ տեսնելով հավաքված ոչ մեծ բազմություն:









































