ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչ, 20-ամյա Բրենդոն Կալենդան օրերս այցելել է Արկանզասի ազգային պարկ ու գտել 2.89 կարատանոց սպիտակ ալմաստ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Ալմաստների խառնարանի» յուրահատկությունն այն է, որ այնտեղ թանկարժեք քարեր կարող է որոնել յուրաքանչյուր ցանկացող:
Ընդ որում՝ եկամուտն այցելուները իրավունք ունեն իրենց թողնել: Մուտքի տոմսն արժե 8 դոլար մեծահասակների և 5 դոլար՝ երեխաների համար:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, հաջողակը ալմաստը հայտնաբերել է «Ալմաստների խառնարան» մուտք գործելուց 20 րոպե անց:
Ալմաստը ունեցել է եռանկյունու տեսք ու ոլոռի մեծություն:
Տղան քարն անվանել է Ջեքս՝ ի պատիվ իր որդի Ջեքսոնի: Ալմաստը գնահատվում է մոտավորապես 20 հազար դոլար:










































