ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտոնապես ներկայացվել է Ուկրաինայի հարցով բանաձևի նախագիծը: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն:
«ԱՄՆ-ը ներկայացրել է Ուկրաինայի հարցով իր բանաձևի նախագիծը»,- ITAR-TASS-ը մեջբերում է Արոյի խոսքերը:
ՄԱԿ-ի կենտրոնակայանի աղբյուրն ասել է, որ արդեն ուրբաթ օրը ԱԽ անդամ երկրները կսկսեն փաստաթղթի վերաբերյալ փորձագետների մակարդակով խորհրդակցությունները: Այդ ընթացքում տեքստում հնարավոր է փոփոխություններ մտցվեն:
Այն տեղեկությունը, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանաձևի նախագծի քվեարկությունը կարող է տեղի ունենալ շաբաթ օրվանից ոչ ուշ, հաստատել է համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանթը:
Նշվում է նաև, որ բանաձևի գլխավոր տարրերից է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը:








































