«Երբ մայիսի սկզբին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ տեղի են ունենալու լսումներ՝ «ՀՀ-ում անցումային արդարադատության գործիքները և հեռանկարները» թեմայով, մենք բոլորս շատ պատրաստակամ էինք այնտեղ մեր կարծիքները ներկայացնելու»,- նշեց ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, սակայն, լսումներից մեկ շաբաթ առաջ վարչապետի ելույթի ժամանակ հնչեց արդեն վերջնական կարծիք, այն է. «Հայաստանում 1-2 ամսվա ընթացքում պետք է իրականացվի վեթինգ, ինչը նշանակում էր, որ ԱԺ-ում քննարկումներն այլևս չեն լինի մասնագիտական դաշտում, այլ ավելի շատ կլինեն քաղաքական դաշտում, ինչը մեր հետաքրքրության շրջանակներից դուրս է»:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսօրվա քննարկումը կոչված է լրացնելու այդ բացը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































