Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանյան «կեղտոտ» նավթի մատակարարման հետևանքով կորուստների փոխհատուցման վերաբերյալ բանակցություններւմ չպետք է սողալ ծնկների վրա՝ հաղորդում է gazeta.ru-ն:
«Չպետք է բղավել, հարձակվել և այլն, բայց սեփական շահը պետք է առաջ տանել: Բայց ծնկների վրա սողալ պետք չէ: Մենք պետք է նստենք և գործնական կերպով որոշենք», – ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ «Դրուժբա» նավթային խողովակաշարի աղտոտման պատճառով բելառուսական կողմը առավելագույնն է տուժել:








































