Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ելույթում հայտարարեց, որ այս Հարկային օրենսգիրքը բոլոր խնդիրների լուծումը չի տալիս, «սակայն մի քանի քայլ առաջ է գործող Հարկային օրենսգրքից: Այս փոփոխությունները առաջին հերթին միտված են այն ճյուղերի զարգացմանը, որոնք արտահանման և արտադրության ուղղվածություն ունեն»:
Նա հարց ուղղեց. «Ինչի՞ն եք դեմ՝ ԱԱՀ շեմը 58,35 մլն-ից 115-ի բարձրացմա՞նը, շահութահարկի տոկոսադրույքը 20-ից 18 տոկոս իջեցմա՞նը, եկամտային հարկի 20 տոկոս իջեցմա՞նը, թե՞ որ վիճակախաղերը հսկայական արդյունք են գեներացնում, բայց աննշան հարկ են վճարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































