Լուրեր են պտտվում այն մասին, թե Բրիթնի Սփիրսը և Դևիդ Լուկադոն ցանկանում են ամուսնանալ Էլվիս Փրեսլիի Մեմֆիսում գտնվող տանը:
Դրա գխավոր պատճառը, աղբյուրի պնդմամբ, իր երրորդ հարսանիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացնելու Բրիթնիի ցանկությունն է:
«Բրիթնին ցանկանում է, որ իր հարսանիքը բոլորի ուշադրության կենտրոնում լինի: Արարողության ժամանակ արված լուսանկարները հնարավոր կլինի մեծ գումարներով վաճառել մամուլին: Հենց այդ պատճառով էլ Սփիրսը պատրաստվում է խոսել Փրեսլիի դստեր՝ Լիզա Մարիի հետ և հարսանիքը նրա հոր տանն անցկացնելու թույլտվության խնդրել»,-ասում է աղբյուրը:
Հաղորդվում է, որ եթե Լիզա Մարին տա իր համաձայնությունը, ապա Բրիթնին միանգամից կսկսի հարսանեկան արարողության պատրաստությունները, գրում է spletnik.ru-ն:









































