Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց․․․

ՍԴ անդամի ընտրության համար նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սա այն թեկնածուն է, որը խորհրդարանական մեծամասնության սրտով է ու, ըստ ամենյանի, նախագահը հենց այդ նկատառումով էլ կատարել է իր քայլը։ Այս հարցն անցած երկու օրերին գտնվում է Հայաստանի քաղաքական, հանրային քննարկումների կիզակետում և առանց չափազանցության՝ երկփեղկել է հասարակական կարծիքը։

Ինտրիգի հիմքն այն է, որ նախորդ չորս դեպքերում Սարգսյանի ներկայացրած թեկնածուները մերժվել են ու դրա հիմքում եղել են քաղաքական մոտիվներ։ Եթե առաջին երկու դեպքերում մերժողը եղել է նախկին հանրապետական մեծամասնությունը՝ դեմարշի տրամաբանությամբ, ապա «Իմ քայլը» խմբակցությունն ուներ նախընտրելի թեկնածու՝ Վահե Գրգորյանին, ու ըստ էության՝ հասկացնում էր, որ ցանկացած թեկնածուի հարցում վետո է կիրառելու։

Արմեն Սարգսյանը խորհրդարանական մեծամասնության ուղերձն ընդունեց ու իր վերջին թեկնածուի ֆիասկոյից ընդամենը մեկ օր հետո ու առաջին անգամ՝ առանց մրցույթի, խորհրդարանին ներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբանն է, նաև՝ վարչապետի խորհրդականը։

Իհարկե, կարող ենք արձանագրել, որ Արմեն Սարգսյանը հավատարիմ է իր սկզբունքներին ու հեղափոխությունից հետո կատարում է իր, այսպես կոչված, «կայունացնող» դերը։ Նախագահն, ի պատիվ իրեն, այդպես է վարվել հեղափոխության ամենադրամատիկ օրերին ու նաև դրանից հետո, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին, երբ հին խորհրդարանը փորձում էր գեներացնել հին համակարգի ռեստավրացիայի գործընթաց։

Եթե զարգացնում ենք այս վարկածը, ապա գուցե հիմա գոյություն ունի ռևանշիզմի այնպիսի վտանգ՝ օրինակ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման գործոնով, որը նախագահին ստիպել է՝ հերթական անգամ քաղաքական համերաշխության ժեստ անել Փաշինյանի թիմի ուղղությամբ։ Սակայն՝ եթե ընդունում ենք այս վարկածի իրավացիությունն, ապա ակամայից անուղղակիորեն զարգացնում ենք թեզ, որ Արմեն Սարգսյանի առաջարկած մյուս թեկնածուները ինչ-որ կերպ ասոցացվում էին հին համակարգի հետ։ Իհարկե, նման պնդումն անհեթեթություն կլինի կամ ալիբի է, որով արդարացվում է խորհրդարանական մեծամասնության «զոռբայությունը»։

Ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանն, ըստ էության, տեղի է տվել խորհրդարանական մեծամասնության քաղաքական ճնշումներին, իհարկե՝ խոսքը, տվյալ դեպքում, ոչ թե հարկադրանքի, այլ՝ քաղաքական համատեսքտի մասին է, որն էապես սահմանափակում է նախագահի ազատությունը։ Դրա մասին Սարգսյանն՝ իր հայտարարությամբ, կարծես ակնարկում է՝ նրբանկատորեն, տողատակով, ու այնպիսի տպավորություն է, որ նա նույնիսկ իր ցուցադրական քայլերով հասկացրել է, որ Վահե Գրիգորյանն իր ընտրությունը չէ ու ինքը կաշկանդված է Փաշինյանի թիմի անզիջում դիրքորոշմամբ։ Համենայն դեպս, այն հանգամանքները, որ Գրիգորյանն առաջադրվել է առանց ընթացակարգային որոշակի մեխանիզմների՝ մեկամսյա ժամկետ, մրցույթ և այլն, խոսում է մեր առաջ քաշած վարկածի օգտին։

Վահե Գրիգորյանի մասնագիտական, մարդկային ու բարոյական որակների դեմ ոչինչ չունեմ, սակայն նրա թեկնածության առաջադրումը որոշակի խնդիրներ հարուցում է, ընդ որում՝ մի քանի առումներով։

Գրիգորյանն այն սակավաթիվ իրավաբաններից մեկն էր, որն անցած տարի կասկածի տակ էր դնում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրության լեգիտիմությունն ու՝ ոչ միայն։ Տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը՝ այսպիսի արտահայտութամբ էր Վահե Գիրգորյանը բնութագրել Արմեն Սարգսյանի նախընտրական ելույթը Հայաստանի խորհրդարանում։ Հիմա ստացվում է, որ կամ Արմեն Սարգսյանն է ընդունել, որ լեգիտիմ չէ ու անցած տարի զբաղվել է դեմագոգիայով, կամ էլ՝ Գրիգորյանն է փոխել իր դիրքորոշումը։ Երկու դեպքում էլ՝ իրավիճակը տհաճ է ու չեմ կարծում, թե գտնված է լավագույն լուծումը։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»: Բանն այն է, որ Վահե Գրիգորյանն որևէ կերպ «նոր թեկնածու» չէ, նա արդեն մեկ անգամ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու ու մերժվել է նախորդ խորհրդարանի կողմից։ Ակնհայտորեն առկա է իրավական խնդիր, որը կարող է ապալեգիտիմացնել ՍԴ անդամի ընտրության գործընթացը։ Եթե խորհրդարանական մեծամասնությունն այդքան շահագրգռված էր՝ Գրիգորյանին ՍԴ-ում տեսնելու հարցում, առաջին հերթին՝ պետք է մտածեր օրենսդրական փոփոխությունների մասին։

Սակայն խնդրի քաղաքական կողմը բազմաշերտ է ու, անկասկած, ավելի կարևոր է։

Նախ՝ ակնհայտորն ճնշում է գործադրվել նախագահի՝ առանց այն էլ, սահմանափակ լիազորությունների նկատմամբ, ինչն ավելի է ամբողջացնում Հայաստանում ձևավորվող հետհեղափոխական ավտորիտարիզմը, եթե նկատի ունենաք սուպերվարչապետական համակարգի ու գրպանային խորհրդարանի գոյությունը։

Մյուս կողմից՝ այս օրերին խորհրդարանական մեծամասնության շատ ներկայացուցիչներ պահանջում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը՝ միանգամայն արդարացիորեն նշելով, որ նա քաղաքականապես անկախ չէ, այլ խոսքով՝ ՍԴ անդամ ընտրվելու պահին եղել է կոնկետ թիմի անդամ, մաս է կազմել ՀՀԿ խմբակցությանը։ Ցավոք, քաղաքականապես անկախ չէ նաև Վահե Գրիգորյանը, ինչը նա երբևէ հրապարակավ չի էլ թաքցրել ու այս պահին էլ ասոցացվում է կոնկրետ քաղաքական թիմի հետ՝ հանդիսանալով վարչապետի խորհրդականը։ Այլ խոսքով՝ նույնիսկ քաղաքական առումով, Վահե Գրիգորյանի թկնածությունը լեգիտիմ չէ, ու այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը կրկնում է նախկինի արատավոր պրակտիկան՝ փորձում է վերահսկողության տակ առնել ՍԴ-ն։ Ի դեպ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի էլ թաքցրել, որ Վահե Գրիգորյանն իրենց մերձավորն է ու նրան տեսնում են ՍԴ նախագահի պաշտնում։

Կրկնում եմ՝ այս բոլոր վերապահումներն որևէ առնչություն չունեն Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմի, նրա մարդկային, բարոյական որակների հետ, ուղղակի երկակի ստանդարտները սկզբունքորեն ընդունելի չեն՝ հատկապես, որ դրանք կարող են արժեզրկել վեթինգի գործընթացը։ Վահե Գրիգորյանի թեկնածության նախադեպը հուշում է, որ իշխանության նպատակը ոչ այնքան անկախ ու վստահության ռեսուրս ունեցող, որքան՝ վերահսկելի դատական համակարգ ստեղծելն է, մանավանդ, որ օդում կախված լուրերի համաձայն՝ «Իմ քայլը» իր պատգամավորներից մեկին էլ մտադիր է «գործուղել» ԲԴԽ՝ դրա նախագահ դարձնելու ակնկալիքով։

Այնպիսի տպավորություն է, որ անցած տարվա հեղափոխությունը Սերժ Սարգսյանին մերժել է անձնապես՝ անձեռնմխելի թողնելով նրա համակարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում