Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Օրակարգային պետք է դառնա Արփա-Սևան թունելը սպասարկողների պատասխանատվության հարցը

Գյուղատնտեսական տարին աստիճանաբար եռուն փուլ է մտնում: Հիդրոմետը  հաղորդում է ջերմաստիճանի էական բարձրացումների մասին, ուստի ոռոգման ջրի պահանջն օր օրի ավելանալու է: Բայց մինչ սրա ավելանալն էլ վերջին օրերին հանրապետությունում ակտիվանում են ոռոգման ջրի հետ կապված զարգացումները, որ առաջիկայում կարող են խիստ խնդրահարույց դառնալ:

Առայժմ խնդիրները ջրի մատակարարմանը չեն վերաբերում:  Օրերս Արմավիրի մարզի որոշ համայնքների գյուղացիներ փակել են ճանապարհները՝ պահանջելով նվազեցնել ոռոգման ջրի սակագինը:  Գրեթե նույն ընթացքում հանրապետության իրավապահ մարմինները հանդես եկան  հայտարարություններով, այս անգամ՝ Արարատի մարզի ՋՕԸ-երում կատարված ստուգումների և հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ: Համակարգի պաշտոնյաները, չկիսելով իրավապահների մոտեցումները, այդուհանդերձ չեն համարձակվում բարձրաձայնել իրենց անհամաձայնությունը: «Իրականում նշյալ գումարները ջրօգտագործող ընկերությունների վերջին տարիներին դեբիտորական պարտքերն են, որոնց կեսից ավելին ձևավորվել են գերնորմատիվային հողատարածքների ոռոգումից: Մարդիկ հողերը ոռոգել են՝ չվճարելով դրա համար կամ մասնակի վճարելով: Իշխանությունները հայտարարում են, որ գումարները վճարվել են ամբողջովին ու յուրացվել ՋՕԸ-երի աշխատակիցների կողմից: Յուրացման փաստ չկա արձանագրված: Չի բացառվում, որ քննությունը նման մի քանի դեպք էլ հայտնաբերի, բայց միլիարդավոր դրամների յուրացման հրապարակումը խիստ վտանգավոր մոտեցում է, որ այս պահին կառավարությունը դրսևորում է գործող կառույցների նկատմամբ: Սա կառավարության կողմից հոգեբանական տեռոր է ՋՕԸ-երի աշխատակիցների նկատմամբ:

Երբ ՋՕԸ-երի ինստիտուտը հիմնադրվեց, սկզբունքն այն էր, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է սպասարկեր առավելագույնը 5000 հա հողատարածք: Կազմավորվեցին շուրջ 50 ՋՕԸ-եր: Ամեն ինչ հստակ հաշվարկված էր, ու համակարգը մինչև Անդրանիկ Անդրեասյանի տնօրինության ավարտն  ընդհանուր առմամբ անխափան աշխատում էր: Դրանից հետո ամեն ինչ գլխիվայր փոխվեց: Վերջում էլ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշեց յուրաքանչյուր մարզում մեկ ՋՕԸ սարքել, ու սրանց միավորեցին՝ անտեսելով հիմքում դրված գաղափարախոսությունը: Մոտավորապես նույն մոտեցումն էր, ինչ որ համայնքների խոշորացման դեպքում: Արդյունքում համակարգում եղած թերությունները վերաճեցին հիմնախնդիրների, առաջացան նորերը: Մինչ այդ էլ որոշակի ժամանակամիջոց ջրտնտպետկոմի տնօրեն էր աշխատում բոլորին հայտնի Արամ Հարությունյանը, որն ամբողջ համակարգը կառուցվածքային ու աշխատանքային առումով հարմարեցրեց ու ծառայեցրեց իր անձնականին: Աշխատակիցների, մասնագետների մեղքը ո՞րն է դրանում: Գործող կառավարությունն այդ էր, խաղի կանոններն էին այդպիսին:

Խորհրդային տարիներին ոլորտը ղեկավարվում էր հզոր նախարարության կողմից: Ամեն տարի համակարգերի վրա ծախսվում էր շուրջ 200 մլն ռուբլի (գրեթե 200 մլն դոլար), որից 150 միլիոնը՝ կապիտալ շինարարության վրա, 50 միլիոնը՝ շահագործման: Հիմա տարեկան համակարգին հատկացվում է 4 մլրդ դրամ, որի գրեթե կեսը ուղղվում է սպառված էներգիայի վճարմանը, մնացածը՝ վառելիքի, քսայուղերի, աշխատավարձի: Ներդրում չի արվում, իսկ ջրատարների միջին տարիքն էլ 50-60-ն է: Բնական է, որ ջրի կորուստները օր օրի մեծանալու են:

Շարունակ պահանջում են յուրաքանչյուր բնակչի համար իրականացնել ջրաչափություն։ Հայաստանում ոռոգումն իրականացվում է մակերեսային եղանակով, և պետության կողմից ՋՕԸ-երին չի տրամադրվել համապատասխան տեխնիկական գործիք, քանի որ մակերեսային ոռոգման դեպքում այդպիսին չկան նույնիսկ զարգացած երկրներում։ Եթե ջրաչափեր չկան, շուրջ 200000 գյուղացիական տնտեսություններում ինչպե՞ս է հնարավոր ջրաչափություն իրականացնել: Այդպես է,  որովհետև համակարգը չեն պատկերացնում:

Միանշանակ է, որ պետք է ջրաչափություն իրականացվի: Բայց դրա համար հիմքեր պետք է ստեղծվեն: Համակարգը պետք է արդիականացվի: Տարեկան շուրջ 100 մլն խմ ջուր ավել է օգտագործվում միայն գերնորմատիվային հողերում: Այդտեղ  պետք է հստակություն մտցվի»:

Այդքանով հանդերձ՝ մարդիկ վախենում են իշխող ուժի հարվածի տակ ընկնել և հրաժարվում են հրապարակավ հանդես գալ: Ինչևէ: Հարցի առնչությամբ մեր խնդրանքով իրենց տեսակետն են ներկայացնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն ու ճանաչված տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Աշոտ Մարկոսյան.- Ջուրն աշխարհում միակ անփոխարինելի ռեսուրսն է, դրանով իսկ՝ բացառիկ: Սա անհամեմատ ավելի կարևոր ու թանկ է, քան նավթը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ տնտեսության մեջ օգտագործվող 2.5 մլրդ խմ ջրից  840 միլիոնը կորում է: Եթե սրա ընդամենը 1%-ը արտահանվի, ապա բյուջեում կունենանք անհամեմատ ավելի շատ մուտքեր, քան ՀՀ-ի ամբողջ արտահանումից է ստացվում:

Անցած տարի հայտարարվեց, որ Հայաստանում երաշտ է: Հայաստանի պարագայում նման արտահայտություն անելն անգրագիտություն է, որովհետև երաշտ լինում է այնտեղ, որտեղ ջուր չկա, մինչդեռ ՀՀ-ում տարեկան գոյանում է միջինում 10 մլրդ խմ ջուր (80-85%-ը ստորերկրյա ջրեր են), որից օգտագործում ենք 2.5 միլիարդը: Մնացած կայուն 7.5-8 մլրդ խմ-ն հոսում է հարևանների այգիները:  Հետևաբար խնդիրը մեր մեջ է: Մենք չենք կարողանում ջուրը հասցնել սպառողին: Ի՞նչն է պատճառը (թողնենք այն, որ տարիներ ի վեր 1.5-2 մլրդ խմ ջուր է հատկացվում ձկնաբուծությանը): Պատճառներից հիմնականն այն է, որ սա պետական ռեսուրս է: Ջուրն էլ է պետությանը, որ բնությունից ստանում է որպես ձրի պարգև, ջրանցքներն էլ: Սրանք պետք է լինեն մասնավոր, ինչը բոլորովին էլ պետության շահերի ոտնահարում չէ: Ի վերջո, ջրի տերը պետությունն է, ջրանցքն էլ միջոց է ջուր տեղափոխելու: Սրանց կամ գետերի վրա վերջին տարիներին արագությամբ «աճած» ՀԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունից մեծ շահութաբերություն են ապահովում՝ չվճարելով օգտագործած ջրի համար:

Պետք է վճարեն ստացած գերշահույթների հաշվին և ոչ թե՝ ժողովրդի հաշվին գների բարձրացման միջոցով:

Այս խնդիրը չի լուծվում, որովհետև այս ռեսուրսի տերը պետությունն է: Տասնամյակներ շարունակ ջրանցքներում ու ջրամբարտակներում ներդրումներ չեն արվել: Մինչդեռ այն երկրներում, որտեղ դրանք մասնավոր են, անում են: ԵՄ-ում, եթե նույնիսկ ջրամբարը մասնավոր է, դրա անվտանգության ապահովումը պետության ղեկավարի անձնական պատասխանատվությունն է: Պետությունն ինքնին արդյունավետ սեփականատիրոջ զգացումը չունի: Ինչո՞ւ է այդպես: Որովհետև իրականում պետական սեփականությունը տեր չունի, ըստ էության, անտեր է: Որովհետև այս դեպքում պատասխանատվության ինստիտուտը լղոզված է:

Վահագն Խաչատրյան.- Այս համակարգը տարիներ շարունակ քանդել են: Խնդիր է եղել այդ խողովակներով փողերը թալանել: Համակարգի ղեկավարները ընտրություններում մեծ կեղծարարներն են եղել. փող բաժանողները, մարդկանց վրա ճնշում գործադրողները, ազդողները: Հատկապես գյուղացիների դեպքում, որոնց համար ջրի արժեքը գիտենք՝ ինչ է: Բայց այստեղ խնդիրը երկաստիճան է: Մեկը ներքևի կեղտոտ համակարգն է, որն ուղղակիորեն պետք է քանդվեր հեղափոխությունից անմիջապես հետո: Կառավարության առաջին քայլերից մեկը պետք է լիներ ջրային համակարգի տրամաբանությունն ու կառուցվածքը 180 աստիճանով փոխելը: Երկրորդ աստիճանում զուտ տեխնիկական խնդիրներն են: Այն, ինչ մեզ համար ամեն տարի դառնում է Սևանից ջուր բաց թողելու խնդիր: Երբ որ մի քանի անգամ ավելի շատ կորուստ ենք ունենում, քան Սևանից վերցվում է: Կորուստը պայմանավորված է ընդամենը ժամանակի ընթացքում ջրանցքները չկարգավորելով, չբարեկարգելով, չսպասարկելով: Գումարներ չեն ներդրվել սրանց պահպանման, վերանորոգման, վերականգնման վրա:

Հիմա այլ մեխանիզմ է պետք ներդնել՝ գործի մեջ ներքաշելով մասնավորին: Այն սակագնի համար, որով ձևավորվում է այսօրվա ջրային համակարգը, և որը, որպես այդպիսին, կմատուցվի գյուղացուն, վերջինս ի վիճակի չէ վճարել: Եվ պատահական չէ, որ դա դոտացիոն է:

Այդպես էլ պետք է լինի, և այդ բնագավառում պետք է բոլոր դեպքերում փորձել մասնավորին ներգրավել՝ նրանց որոշակի ժամանակ տալով ներդրումների ակնկալիքով: Հակառակ դեպքում հերթական անգամ պետությունը պարտք կվերցնի ու կփորձի այդ գումարը ծախսել ջրանցքների վրա: Հերթական անգամ ջրանցքները չեն վերանորոգվի, որովհետև կառավարում հասկացության իմաստը սա է:

Գիտեմ, որ այս կառավարությունում իմ նշած կտրուկ բարեփոխումների այդ գաղափարները կային, բայց ինչու այդպես չարվեց՝ չգիտեմ:

Մյուս կողմից՝ ջրոլորտի կառավարման համակարգի կարգավիճակը շատ ավելի պետք է բարձրացվեր: Այն պետք է անմիջապես կառավարվեր վարչապետի կողմից: Որովհետև այսօր համաշխարհային մակարդակով ջուրն ավելի արժեքավոր ու կարևոր է նավթից: Իսկ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ ջրային ռեսուրսների դեֆիցիտ չունի: Դեռևս ջուր արտահանելու հնարավորություն ունենք:

Սևանի խնդիրը միայն նրանից չէ, որ շատ ջուր ենք վերցնում: Սևանի խնդիրը նրանից է, որ չենք կարողանում Սևանին շատ ջուր հասցնել, որովհետև Արփա-Սևան թունելը ժամանակին շատ վատ է սպասարկվել ու այսօր այս վիճակին է: Մարդիկ, որոնք այդ թունելի սպասարկման պատասխանատուներ են եղել, պետք է պատասխան տան: Այս տարիներին իրականում համակարգը չի սպասարկվել, բայց էլի ուշ չէ: Այսօր էլ այդ խնդիրը օրակարգային է, և այդ հարթությունում եթե անդրադառնում ենք գյուղացու խնդրին, վերջինիս դժգոհությունը սկսվում է ջրից:

Կառավարությունը վաղուց պետք է պատրաստ լիներ այս գարնանային աշխատանքներին, այս կոռուպցիոն համակարգի պայմաններում պետք էր մտածել՝ ինչպես ֆինանսական միջոցների հատկացումն ավելի նպատակային դարձնել, որ հիմա ամեն ինչ հանգիստ լիներ, և ոչ թե վթարներից խոսեին կամ փողերը չտալուց:

Այսօրվա կառավարման համակագն իդեալական չէ, և ես այս կառավարման համակարգի գովերգողներից չեմ: Այս կառավարման համակարգը նախկինի մնացուկ է, և դրանում իներցիան շատ մեծ է: Այդ թվում՝ հանձնարարությունները կատարելու, դրանցից խուսափելու, անգամ ավելի վատ՝ մարդկանց շրջանում բացասական տրամադրություններ ստեղծելու և այդ իրավիճակում արդարանալ փորձելու առումով: Ամբողջ ջրային համակարգի ներքևի օղակները հիմա պետք է փորձեն արդարանալ յուրացումների առումով: Պետք է սկսեն հեքիաթներ պատմել: Հետևաբար, բազմաթիվ տեղերում պետք չէ վախենալ կտրուկ փոփոխություններից, որովհետև եթե չես անում, հետո այդ փթած համակարգը շնչում, ոտքի է կանգնում: Համակարգը պրոֆեսիոնալների խնդիր ունի: Մասնագետների չլինելը մեր երկրի լուրջ պրոբլեմն է դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում