Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրանական ականները կարող էին օգտագործվել ԱՄԷ-ի լցանավերի վրա հարձակման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցում Իրանի «չարաճճիություններին»։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կոշտ կպատասխանի տարածաշրջանում Իրանի գործողություններին։









































