Հայտնի դերասանուհին լուսանկար է հրապարակել իր նոր բիկինիների գծի աջակցության համար, ցուցադրելով հարթ որովայնը և սլացիկ երկար ոտքերը: Եվ, իհարկե, քչերն են ուշադրություն դարձրել լողազգեստին, բայց այստեղ դժվար է մեղադրել որևէ մեկին:
Գվինեթ Փելթրոուն վաղուց արդեն հայտնվել է այն աստղերի շարքում, որոնք ուշադիր հետևում են իրենց առողջությանը, կենտրոնանալով առողջ ապրելակերպի և ոչ թե պլաստիկ վիրահատությունների վրա: Դերասանուհու տեսքից չես ասի, որ նա երկու երեխաների երջանիկ մայր է, որոնք նույնպես ակտիվ ապրելակերպի են հետևում՝ իրենց մայրիկի նման, գրում է Daily Mail-ը:
Գվինեթը նաև իր սեփական բիզնեսն է վարում՝ բացելով Goop ընկերությունը, որը առողջ ապրելակերպ է քարոզում. տարբեր սպորտաձևերով զբաղվելը, բնական կոսմետիկան և այլն: Դերասանուհին հաճախ տեսահոլովակներ է հրապարակում կանանց առողջության վերաբերյալ, ինչի մասին ընդունված չէ խոսել:
Գվինեթն ակտիվորեն զբաղվում է յոգայով և պարով, բայց ոչ այնքան գեղեցիկ կազմվածքի, որքան հոգեկան հանգստության և ներդաշնակության համար:
Նախորդ աշնանը դերասանուհին ամուսնացել է պրոդյուսեր և սցենարիստ Բրեդ Ֆելչակի հետ: Եվ դատելով Instagram-ում Գվինեթի հրապարակած լուսանկարներից, կարելի է ասել, որ նա հասել է այն ամենին, ինչ ցանկացել է:









































