Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական փոխգործակցության դադարեցման մասին: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Այսօր առավոտյան ես կարգադրել եմ անհապաղ դադարեցնել ցանկացած ծրագրված փոխգործակցություն կանադական զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինվորականների միջև»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է գործակալությունը, դա մասնավորապես նշանակում է կոմերցիոն օդանավերի՝ կործանիչներով վերազավթմանն ուղղված Ռուսաստանի, Կանադայի և ԱՄՆ-ի ամենամյա համատեղ զորավարժությունների չեղյալ հայտարարում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում տիրող անկարգությունների ֆոնին որոշել է ժամանակավորապես դադարեցնել ռուս զինվորականների հետ համատեղ վարժանքները, այցերն ու բանակցությունները:








































