ԱՄՆ ատոմային սուզանավն այսօր առավոտյան խարիսխ է գցել Հարավային Կորեայի հարավարևելյան Պուսան նավահանգստում՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
Հարավային Կորեայի ռազմածովային նավատորմի աղբյուրի խոսքով՝ USS Columbus (SSN-762) սուզանավն ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի USS Blue Ridge նավի հետ կմասնակցի Foal Eagle ամենամյա զորավարժություններին, որոնք սկսվել են անցած շաբաթ և կշարունակվեն մինչ ապրիլի 18-ը:
Զորավարժությունները ներառում են ցամաքային, ջրային և օդային, ինչպես նաև հատուկ օպերացիաներ: Այդ զորավարժություններին ԱՄՆ կողմից մասնակցում է 7500 զինվոր:
Հյուսիսային Կորեան դատապարտել է այդ զորավարժությունները՝ անվանելով դրանք Հյուսիսային Կորեա ներխուժելու փորձ:








































