Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։ Արդյունքները հրապարակվել են հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ գրում է lenta.ru-ն։
Ձայների ամբողջական հաշվարկի արդյունքում Վլադիմիր Զելենսկին հաղթում է 73,22 տոկոսով։ Պորոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 24,45 տոկոսը։
ԿԸՀ-ն հայտարարել է,որ ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալները և նոր նախագահի անունը կհրապարակվեն ապրիլի 30-ին։