Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի՝ մարտի 4-5-ին նշանակված հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Աբաշիձեն լրագրողներին հայտնել է, որ նույն ձևաչափով երկխոսությունը կկայանա մարտի 14-ին՝ Պրահայում:
«Ռուս գործընկերոջ առաջարկով այս հանդիպումը կանցկացվի մարտի 14-ին»,- հայտարարել է դիվանագետը:









































