Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ջորջ Լուկասը մասնակցել է «Գահերի խաղը» ֆիլմաշարի վերջին եթերաշրջանի նկարահանումներին՝ գրում է The Verge-ը։
Դատելով նկարահանումների «արտակուլիսային» տեսահոլովակից, որ վերջերս հրապարակել է HBO հեռուստաալիքը, Լուկասը բավականին ակտիվ է շփվում մյուս ռեժիսորի՝ Դեյվիդ Նաթերի հետ, որը նկարել է «Գահերի խա»-ի 8-րդ եթերաշրջանի 1-ին, 2-րդ և 4-րդ սերիաները։
Երկու ռեժիսորները նստած են և անմիջական մասնակցություն են ունենում նկարահանումներին։ Տեսահոլովակում Լուկասը հրահանգներ է տալիս Կիթ Հարինգթոնին և Էմիլիա Քլարկին։