Բրիտանացի փոփ երաժիշտ Էդ Շիրանը վիճակախաղով շահել է մոտ $20: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Ինչպես նշվում է՝ շահումի առավելագույն չափը կազմում էր մոտ $32: Ընդ որում՝ երգչի կարողությունը գնահատվում է մոտավորապես $109 մլն:
Հստակեցվում է, որ Շիրանը վիճակախաղի մրցանակը հաղթել է Բրիտանիայի գյուղական փաբերից մեկում, որի մշտական այցելուն է նա:









































