ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության նոր ղեկավար է դարձել Fox News հեռուստաալիքի՝ ազգային անվտանգության ոլորտում փորձագետ Մորգան Օրտեգուսը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
«Ուրախ եմ ողջունել Մորգան Օրտեգուսին՝ որպես մեր մամուլի ծառայության նոր ղեկավարի։ Հետախուզության վերլուծաբանի և արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության ոլորտում հասարակության հետ կապերի աշխատակցի նրա փորձը օգտակար կլինի Ամերիկայի համար»,-գրել է Փոմփեոն։








































