Այստեղ եմ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին, այսօր Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
«Միաժամանակ լիարժեք աջակցությունս եմ հայտնում այն աշխատանքին ու ներգրավվածությանը, որ Մինսկի խմբի համանխագահները կարող են այստեղ ներկայացնել», – ասաց Մ. Լայչակը։








































