Հունաստանում, 100 կիլոգրամ քաշով աղվեսակերպ շնաձուկ (fox shark) են բռնել: Այս մասին հաղորդում է Tanea.gr-ը:
Հսկա գիշատչին բռնել էր փոքրիկ ձկնորսական նավը: Ձկնորսներն ուրախացած պատմեցին, որ գնորդները շատ արագ գտնվեցին:

Աղվեսակերպ շնաձուկը լամինակերպ համանուն ընտանիքի կռճիկակմախքավոր ձկների ամենամեծ տեսակն է: Երկարությունը հասնում է 7,6 մետրի: Ակնհայտ է, որ պոչի երկարությունը գերազանցում է մարմնի երկարությանը:









































