Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցն ուղղված էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
«Մշակութային ՊՈԱԿ-ներում արտաբյուջեի առկայությունը լրացուցիչ աշխատելու մոտիվացիա է: Հնարավոր չէ՞ արդյոք արտաբյուջեի տնօրինումը դարձնել առավել թափանցիկ. մենք մի կողմից՝ չենք բարձրացնում մարդկանց աշխատավարձերը, մյուս կողմից՝ զրկում ենք արտաբյուջե ձևավորելու և հավելյալ գումար վաստակելու հնարավորությունից»,- ասաց Մակունցը:
Ի պատասխան նախարարը նշեց․ «արտաբյուջետային գործառնություններ, արտաբյուջետային հաշիվներ, դրանց փակելու հետ կապված շրջանառվող նախագծերը վերաբերում են բացառապես պետական մարմինների մինչ այժմ գործող արտաբյուջետային ֆոնդերին, որոնք այս տարի ի դեպ 2019 թվականի բյուջեում դարձել են 2019 թվականի բյուջեի մաս, որը չի վերաբերում ՊՈԱԿ-ներին, ինչպես հայտնի է այդ ֆոնդերը ներառված չեն պետական բյուջեի մեջ և չէին էլ կարող ներառված լինել, որովհետև ՊՈԱԿ-ները ըստ էության գեներացնում են ծառայություններ, որոնց շահառուները կառավարություն և պետական մարմիններն են»։
Մանրամասները՝ տեսանյութում:








































