Վիեննայում մեկնարկում են քաղաքական գործիչների մակարդակով Իրանի ու «վեցյակի» բանակցությունները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նման ձևաչափով այս հանդիպումը կլինի առաջինը 2013-ի նոյեմբերի 24-ից ի վեր, երբ Ժնևում պատմական համաձայնագիր ձեռք բերվեց, որը կոչված է վերացնելու միջազգային հանրության անհանգստությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ:
Այժմ բանակցողների խնդիրն է անել «երկրորդ քայլը»՝ հասնելու համապարփակ համաձայնագրի, որը վերջնականապես կհանի բոլոր կասկածներն Իսլամական Հանրապետության միջուկային ակտիվության խաղաղ ուղղվածության վերաբերյալ:
Եռօրյա ռաունդի պաշտոնական օրակարգը չի հաղորդվում:








































