Քայլի Մինոուգը ու Էնրիկե Իգլեսիասը համատեղ երգ են ձայնագրել: Beautiful կոմպոզիցիան հնարավոր է օնլայն լսել:
Երգը գրել է Էնրիկե Իգլեսիասը բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարկ Թեյլորի հետ: Վերջինս ավելի վաղ արդեն աշխատել է Իգլեսիասի հետ երգչի 4 ալբոմների վրա:
Ինչպես հայտնում է Gigwise-ը, երկու կատարողներն էլ համատեղ սինգլը կներառեն իրենց նոր ալբոմներում: Մինոուգի Kiss Me Once ալբոմը նախատեսվում է թողարկել այս մարտի 14-ին: Իգլեսիասի նոր՝ Sex + Love ալբոմը կհրապարակվի մարտի 18-ին:








































