Կլադովո քաղաքի մոտակայքում գտնվող Սերբական գյուղի բնակիչը բողոք է ներկայացրել ոստիկանությանը, պահանջելով պաշտպանել իրեն գիշերային պարբերական այցերից։ «Տուժողի» խոսքով՝ ավելի քան 1 ամիս է վամպիրները օրվա մեջ մեկ անգամ այցելում են իրեն։
Տղամարդը պատմել է, որ նրանք իր տուն են գալիս գիշերը ժամը 1-ից մինչև 2-ը։ Հրեշները սեղանից վայր են գցում սնունդը, խոսում են տան տիրոջ հետ և քնում են իր անկողնում։ Նա հստակեցրել է, որ ոստիկանություն հայտարարություն ներկայացնելուց հետո արնախումները կդադարեն անհանգստացնել իրեն՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։









































