Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է արգենտինացի բանտարկյալ Ռոմոն Կորտեսի նամակին: Կորտեսը 5 երեխաների հայր է և դատապարտված է ցմահ ազատազրկման՝ անկարգություններին մասնակցելու համար, ինչի հետևանքով ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
«Վստահեցնում եմ Ձեզ, որ Ձեր ճակատագրի հանդեպ անտարբեր չեմ և կփորձեմ անել ամեն ինչ, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ»,- ասվում է հովվապետի նամակում:
Կորտեսը նավթարդյունաբերական ոլորտի այլ աշխատողների հետ 2006 թվականին մասնակցել էր զբաղվածության ոլորտում քաղաքականության դեմ բողոքի ակցիային: Բախումների հետևանքով ոստիկան էր զոհվել: Գործը փոխանցվել էր դատարան, որն ազատազրկման էր դատապարտել 9 աշխատողների:
Դատապարտվածները վստահեցնում են, որ մեղավոր չեն, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են նրանց ազատ արձակել՝ հղում անելով ոստիկանության սադրանքներին:
Նամակում Պապը նրան և մյուս բանտարկյալներին խոստացել է աղոթել նրանց համար:








































