«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, Արաբկիրի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանը առարկում է «Սասնա ծռեր» խմբի անդամների համաներման դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նա։ Նշենք, որ Խոստեղյանը ներկայումս զբաղեցնում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։
Ոստիկանության գնդապետը պատմեց, որ 2016թ. հուլիսի 17–ի առավոտյան հերթապահ մասից իրեն տեղյակ են պահել զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին։









































