Hochu.ua-ն ընտրել է ինտերյերի ամենաշքեղ իրերը, որոնց փայլն աչք է շլացնում: Դրանք զարդարված են Swarovski բյուրեղներով.

Լոգարան` թագուհու համար
Swarovski Element Saracen bath-ը բացառիկ նորույթ է բրիտանական Catchpole & Rye ընկերությունից: Այն ծածկված է Swarovski բյուրեղներով, ինչը տևել է 200 ժամ: Swarovski Element Saracen bath-ի գինը մոտ 220 000 դոլար է:

Կախարդական զուգարանակոնք
Ամերիկյան Jemal Wright Bath Designs ստուդիայի գլուխգործոցը, ըստ ամենայնի, շքեղության սիրահարներին դուր կգա:

Արքայական կահույք
Գերմանական Bertz ընկերության այս ստեղծագործությունը ներառում է բազմոց, աթոռ, նստարան և աթոռակ:

Ննջարան «Հազար ու մի գիշեր»-ից
Ննջարանի գրեթե ամեն մաս դեկորացված է կաշվով, Swarovski բյուրեղներով և ձեռքի աշխատանք է:

Անիրական ջահ
Ամբողջովին բյուրեղապակուց Studio Dror ջահը կազմված է 6400 Swarovski բյուրեղներից:








































