Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում փլուզվել է շինություն: Փլուզված շենքի բեկորներն ընկել են ավտոմեքենայի վրա, որի հետևանքով զոհվել է 1 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելվ ոստիկանությանը:
Նույն ավտոմեքենայում գտնվող մյուս անձը հոսպիտալացվել է: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` նրա վիճակը կայուն է:
Հաղորդագրության մեջ չի հստակեցվում` արդյոք խոսքը բնակելի՞ շենքի, թե՞ այլ շինության մասին է:








































