Դաշնային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաուլ Արաշուկովի ղեկավարությամբ գործող կազմակերպված հանցավոր խբակցությանան կողմից բնական գազ հափշտակելու սխեման: Այս մասին հաղորդում է РБК-ն, հղում անելով գերատեսչության տնտեսական անվտանգության ծառայության տեղեկանքին:
Փաստաթղթից հետևում է, որ Արաշուկովը անհայտ անձանց հետ կեղծ անհատական հաշիվներ են բացել ընկերության տվյալների բազայում: Այս բաժանորդներին մատակարարվող գազը հանցավոր խումբը յուրացրել է, իսկ «Գազպրոմին» տեղեկացրել կորուստների մասին՝ վառելիքի դիմաց վճարումների հավաքագրման անհնարինության պատճառով:
Անվտանգության ծառայությունները հաշվարկել են, որ այս սխեմայով 2012-0217 թթ.-ին Ստավրոպոլի երկրամասում՝ 3.2 միլիարդ ռուբլու, Կարաչայ-Չերքեզիայում՝ մեկ միլիարդ ռուբլու և 2007-2016թթ.-ին ամենաշատը Դաղստանում՝ 1.38 մլրդ ռուբլու գազ է հափշտակվել:
Գողացված գազը հանցավոր խումբը վաճառել է իրավաբանական և ֆիզիկական անձանց Կարաչայ-Չերքեզիայի հանրապետությունում:








































