Քլոե Քարդաշյանը բաժանվել է զուգընկերոջից՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից՝ նրա դավաճանության պատճառով, հաղորդում է TMZ-ը։
Պորտալի տվյալներով՝ Թոմփսոնը Քարդաշյանին դավաճանել է Քայլի Ջեների ընկերուհու հետ։ Խոսքը Ջորդին Վուդսի մասին է։
Քարդաշյանը հայտարարել է, որ այլևս չի կարող հանդուրժել բասկետբոլիստի դավաճանությունները։









































