Ուկրաինական ընդդիմությունը հաստատել է՝ բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները կալանքից ազատ են արձակվել, և ընդդիմություննը սկսել է ազատել Կիևի քաղաքապետարանի շենքն ու Գրուշևսկի փողոցը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևն ուկրաինական հեռուստատեսության եթերում:
Հունվարի վերջին Ուկրաինայի խորհրդարանը զանգվածային անկարգությունների մասնակիցների համաներման մասին օրենք ընդունեց՝ բացառությամբ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երեկ հաղորդվել էր, որ զանգվածային բողոքի ցույցերի բոլոր մասնակիցներն ազատ են արձակվել:








































