Լիբիայի «Արդարություն և պետակաշինություն» կուսակցությունը պահանջել է անցկացնել համընդհանուր ազգային կոնգրեսի արտահերթ ընտրություններ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Կոնգրեսում մեծությամբ երկրորդ կուսակցությունը, որը Լիբիայում «Մուսուլման եղբայրների» քաղաքական թիմն է, կարծում է, որ երկրում սոցիալական խաղաղության պահպանման շահերից ելնելով անհրաժեշտ է շուտափույթ անցկացնել արտահերթ ընտրություններ:
Նշվում է, որ լիբիացի իսլամիստները վերջին ժամանակներս զգալիորեն ուժեղացրել են իրենց դիրքերը և հույս ունեն խորհրդարանում ստանալ մեծ թվով մանդատներ:








































