Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:
«Բոլորս էլ հաշվել գիտենք ու պատկերացնում ենք, որ 88-հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու, և ծրագիրն անցնելու է»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և հավելեց՝ սակայն բազմաթիվ քաղաքացիներ սպասում են ընդդիմության խոսքին:
Նա, դիմելով վարչապետին, ասաց՝ եթե անգամ համարում եք, որ փողոցային առևտրականները սխալ հարց են բարձրացնում, միևնույն է՝ այդ հարցը կա. «Մենք պետք է կարողանանք բացատրել»:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրենց քննադատությունները կառավարությանը օգնելու միտում ունեն: «Դուք խիզախ մարդ եք, ես դա ձեզ ասել եմ դեռ 20 տարի առաջ, և այդ արիությունը հաղթանակ ապահովելու լավագույն ստիմուլն է»,- ասաց նա՝ իր խոսքը հղելով վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































