Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Սուրեն Գրիգորյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Սուրեն Գրիգորյանը համաձայնության է եկել Շենավանի բնակիչներ Ջոնիկ Հովհաննիսյանի, Նարեկ Հովհաննիսյանի և Գեղամ Հակոբյանի հետ՝ տաքսու վարձավճարի դիմաց ամուսնության նպատակով Ջոնիկի համար աղջիկ առևանգելու հարցում:
2013 թվականի մարտի 16-ին Գրիգորյանն իր վարած «Օպել Վեկտրա» տաքսիով գնացել է գյուղ:
Առևանգվող աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են մեքենա, բայց հանցագործությունն ավարտին չի հասցվել առևանգողների կամքից անկախ հանգամանքներում:
Տաքսու «վարձավճարը» Սուրեն Գրիգորյանը կարող է «ստանալ» որոշակի պատժաչափի ձևով:
Սուրեն Գրիգորյանը մեղադրվում է առևանգման փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով:
Փարաքար գյուղի բնակիչ Սուրեն Գրիգորյանը ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է՝ ըստ ընտրված խափանման միջոցի:









































