Twitter միկրոբլոգների ծառայությունը օգտատերերի պրոֆիլների էջերի համար փորձարկում է թարմացված դիզայն, որով դրանք նմանվում են Facebook-ի պրոֆիլներին: Այս մասին հայտնում է Mashable պորտալը՝ հղում անելով սեփական էջում փոփոխությունները նկատած աշխատակցին:
Պրոֆիլի նոր տարբերակում օգտատիրոջ լուսանկարն ու նրա մասին կարճ տվյալները տեղավորված են ձախ սյունակում:
Այն Facebook-ին է հիշեցնում նաև թվիթների գրառման դաշտերով, որոնք նման են բացիկների:
Twitter-ի համար բնորոշ է դիզայնի տարբերակներ փորձարկելն օգտատերերի փոքր խմբերի վրա, այդ իսկ պատճառով ամենևին պարտադիր չէ, որ նոր դիզայնն ապագայում դառնա հիմնական:








































